ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ում

Ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ում
15.05.2012 | 00:00

Հազար ու մի բան: Նախ` ուրբաթ օրը նոտարի մոտ երեսուն ինքնաբացարկի դիմում են հաստատել: Նրանց մեջ, ինչպես ամիսներ առաջ ասել էինք, Արամ Սաֆարյանին էլ է հրահանգվել` ինքնաբացարկ գրել:

Ասում են` «խաղեր է տվել»: Բայց, կներեք, էլի, եթե մտնում եք կոալիցիա (իսկ որ մտնում եք, դա հաստատ է), ի՞նչ խաղերի մասին է խոսքը. հակառակը` մարդը, փաստորեն, նպաստել է կոալիցիա մտնելուն: Հետո էլ թե` ձայն չի բերել, ընտրությունների օրը տնից դուրս չի եկել (սիրելի ԲՀԿ, ձեր, այսպես ասած, եղած «մոզգովոյ ցենտրի» հետ էդ ի՞նչ անխնա եք վարվում. Ադոնցին վերցրիք, ուղարկեցիք Բրյուսել, հիմա` Արամը։ Ձեր «խոսող» տղերքն էին` քիչումիչ)։

Վարդան Բոստանջյանին, հասկացանք. նա էլ, ախր, թարսի պես, ասել էր, որ 13-ին ԲՀԿ-ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որ հուշագիրն ուժի մեջ է: Փաստորեն, ասել է այն, ինչ կոալիցիա մտնելուց առաջ կրկին ու կրկին ասելու է մեր շատ սիրելի Գագիկ Ծառուկյանը. բա մարդն էդքան տարվա պառլամենտական փորձ ուներ, ինչի՞ հանեցիք: Ճիշտն ասած` ձեր գործն է, մենք չենք խառնվում, մենք անցնում ենք մեր գործին:

Եվ ուրեմն, ուրբաթ օրը բավականին պտղաբեր է եղել ԲՀԿ-ի համար. յուր երեսուն անդամին (երեսուն անդամ ենք ասում, ոչ թե երեսուն արծաթ) նոտարելուց հետո, ԲՀԿ-ն ձեռնամուխ է եղել Օսկանյանի «դաստիարակչական» սրբազան գործին, ինչը, ի դեպ սկսել էր նախորդ օրը` հինգշաբթի երեկոյան, երբ Օսկանյանը ԲՀԿ-ի քննարկմանն էր «ենթարկել» անձամբ իր, ինչպես նաև հաջորդ օրը միասնական շտաբի կողմից հնչելիք հայտարարությունը, Ծառուկյանն ասել է` «ստոպ. արդե՜ն չեղավ. մի հատ էս հանի, էս էլ հանի, սաղ հանի»։ Օսկանյանս էլ «հանել էր»` համը, և միասնական շտաբում էլի ու էլի (չնայած ոմանք պնդում են, որ նա դրանք ասել է ԲՀԿ-ին «թանկացնելու» համար` կոալիցիայի «մասին» բանակցություններից առաջ) ասել, որ կոալիցիան շատ «քըխ է` փի՜ֆ», ինքը չի մտնի դրա պատասխանատվության տակ:

ՈՒրբաթ օրը ժամը չորսին Գագիկ Ծառուկյանը կանչել է Օսկանյանին ու ասել` ինչի՞ խաղի կանոնները չես պահում, «ըտենց չի ըլնելու», քաղաքագիտորեն, ոչ մոնոպոլիստական լեքսիկոնով ձևակերպած` իմա. «Դու էդքան չկաս, որ գնաս, էս օրով ըտենց բաներ ասես»:

Հաջորդիվ` ողջ ուրբաթ օրը ԲՀԿ-ն սպասել է, որ նախագահն իրենց կանչի «խոսալու»: Որովհետև ՕԵԿ-ի հետ արդեն խոսել էր (Սերժ Սարգսյանը Ղարաբաղից վերադառնալուց անմիջապես հետո հանդիպել, «ամեն բան» պայմանավորվել է Արթուր Բաղդասարյանի հետ), ամա՜… սպասել-սպասել են ԲՀԿ-ում, մեկ էլ խաբար են առել, որ նախագահը ՀՀԿ Արաբկիրի կառույցի հետ ընտրություններից հետո նշում է հայոց հաղթանակը (էս ՀՀԿ-ն ամեն օր մի կառույցի հետ «նշումներ» է կատարում. շաբաթ օրն էլ Ավանի կառույցի «մետկան» էր. էս մասին` «հարակից» նյութում):

Եվ ուրեմն, շաբաթ օրը նոր հանդիպել են ՀՀԿ առաջնորդն ու ԲՀԿ առաջնորդը. շատերը հավանական են համարում, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հովիկ Աբրահամյանը: Խոսել-պայմանավորվել են:

Բայց մինչև հիմա Ծառուկյանը չի հավաքել իր թիմին (դե գոնե մինչև այն պահը, երբ մենք գրում ենք նյութը): Ռեսպոնդենտները կարծում են` կա երկու պատճառ. ա) սպասում են Սերժ Սարգսյանը գնա-վերադառնա Ռուսաստանից (երևի կարծում են, թե Հովիկ Աբրահամյանի հարցն այնտեղ այս կամ այն կերպ կլուծվի. մենք էլ կարծում ենք` ինչպիսի՜ լավատեսություն. ո՞ւմ է հետաքրքիր պարոն Աբրահամյանը Մոսկվայում, երբ հերթում է Կարեն Կարապետյանի` աշխատակազմի նախկին ղեկավարի հարցը ևս): բ) Կա Օսկանյանի հարց, որը, ոնց երևում է, մի քիչ բարդ է, որովհետև հո ևս հինգ, հետո էլ Աստված գիտի, էլի ինչքան տարի, չի՞ նստելու տանը, սպասի, թե Հայաստանում երբ է մոնոպոլիան վերջանալու, որ ինքը կարողանա զբաղվել քաղաքականությամբ, մանավանդ որ իրեն, ինչպես ասվել է հայտնի հարցազրույցում, չեն թողել էն ժամանակ` 2007-ին, մտնի ԲՀԿ: Հիմա էլ հո չեն ասելու` դո՛ւրս արի:

Մարդը հո կամիկաձե չէ՞:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ